Վերաքննիչ դատարանը մերժել է ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանի բողոքը։ Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից։

Նշենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Կարինե Պետրոսյանի, քննության է առել ԵՊՀ մամուլի խոսնակ Գեւորգ Էմին-Տերյանի՝ ընդդեմ «Երեւանի պետական համալսարան» հիմնադրամի` այլ աշխատանքի տեղափոխվելու մասին հրամանն անվավեր ճանաչելու պահանջի մասին հայցադիմումը վարույթ ընդունելու եւ ապացույցներ պահանջելու հարցը։

Դատարանը Գեւորգ Էմին-Տերյանի՝ այլ աշխատանքի տեղափոխվելու մասին հրամանն անվավեր ճանաչելու պահանջի մասին հայցադիմումն ընդունել է դատարանի վարույթ:

NEWS.am-ի հետ զրույցում Գեւորգ Էմին–Տերյանը պատմեց, որ ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը համալսարանի մի քանի աշխատակիցների աշխատանքային պայմանագրերը անժամկետ վերաձեւակերպել է մինչեւ դեկտեմբերի 31-ը։ Նա ասաց, որ դիմել էր դատարան, եւ դատարանն էլ, որպես հայցի ապահովման միջոց՝ մինչեւ դատական պրոցեսի ավարտն իր աշխատանքային պայմանագիրը համարել էր անորոշ ժամկետով։ Սակայն ԵՊՀ ռեկտորի ԺՊ-ին չի գոհացրել դատարանի հայցի ապահովումը, Վերաքննիչ դատարան բողոք էր ներկայացրել, որն էլ դատարանը չի բավարարել։