ԱՄՆ նախկին փոխնախագահ եւ նախագահի գործող թեկնածու Ջոզեֆ Բայդենին մերժել են հաղորդություն տալ Հարավային Կարոլինայի Սուրբ Անտոնիոսի կաթոլիկական եկեղեցում այն պատճառով, որ քաղաքական գործիչը պաշտպանում է աբորտի միջամտությունը։ Այս մասին տեղեկացնում է տեղի The South Carolina Morning News պարբերականը։
Եկեղեցու քահանա Ռոբերտ Է.Մորիի խոսքով՝ ոչ ոք չի կարող հաղորդվել Քրիստոսի սուրբ մարմնով եւ արյամբ, եթե պաշտպանում է բաներ, որոնք հակասում են քրիստոնեական ուսմունքի հիմքերին։ Դրանց մեջ է նաեւ աբորտը։
«Ցավոք, անցած կիրակի ես ստիպված էի մերժել նախկին փոխնախագահ Ջո Բայդենին հաղորդություն ստանալ»,- ասել է Մորին։
Բայդենի աշխատակազմը չի հաստատել տեղեկությունը քաղաքական գործչի՝ եկեղեցում հաղորդություն չստանալու մասին։
Ընդ որում՝ նրա օգնականները նշել են, որ եթե Բայդենը գնացել էլ է եկեղեցի, ապա դա արել է անձնական դրդապատճառներով, տեղեկացնում է Gazeta-ն։




























