Կալիֆոռնիայի Նյուպորտ-Բիչից 19-ամյա Ակվինաս Քասբարը ձերբակալվել է կենդանաբանական այգուց լեմուր գողանալու պատճառով, հաղորդում է Americaru-ն:

Նա խոստովանել է, որ Հարավային Կալիֆոռնիայի կենդանաբանական այգուց լեմուր է գողացել: Արդյունքում նրան դատապարտել են 3 ամսվա ազատազրկման անհետացող տեսակի կենդանի գողանալու համար:

Քասբարը նաեւ պետք է որպես փոխհատուցում 8000 դոլար վճարի կենդանաբանական այգուն: Մեղքը խոստավանելիս նա պատմել է, որ մտել է կենդանաբանական այգու տարածք, վանդակում անցք է բացել եւ գողացել Այզեկ անունով օղակաձեւ պոչ ունեցող 32 տարեկան լեմուրին:

Կենդանին տեղափոխվել է առանց օդափոխման կոնտեյների մեջ, ապա տարվել է հյուրանոց, որտեղ տղամարդը գրություն է թողել, որ նրան վերցրել է կենդանաբանական այգուց: Այզեկին անվնաս վերադարձել են:

Լեմուրների այդ տեսակը ծագում է Մադագասկարից եւ ներառված է 25 անհետացող տեսակների ցանկում: