Յուտայի բնակիչը կասկածվում է մոր սպանության մեջ: Նրան մատնել են Facebook-ն ու հակասական ցուցմունքները: Ջեֆրի Լենգֆորդը ուղիղ եթերում ցույց է տվել արդեն սպանված մորն ու ասել, որ չի պատրաստվում բանտ նստել, հաղորդում է FoxNews-ը:
Ոստիկանությունը սկզբնապես արձագանքել է կնոջ ինքնասպանության մասին կանչին: Սակայն դեպքի վայր ժամանած ոստիկաններին դիմավորել է Ջեֆրին՝ ամբողջովին արյան մեջ: Նրա խոսքով՝ իր մայրը հարբել է եւ ինքնասպան եղել իր աչքի առջեւ: Ջեֆրին պնդել է, որ միայն դիպչել է ատրճանակին:
Նա ասել է, որ սոցցանցում տեղադրել է այդ տեսանյութը օգնություն կանչելու համար: Ապա հայտնել է, որ իր մայրը կրակել է ինքն իր վրա, եւ նա, տեսնելով նրա տառապանքները, կրակել է նրա գլխին, որպեսզի վերջինս չտանջվի ցավից:
Լենգֆորդը ձերբակալվել է առաջին աստիճանի սպանության, արդարադատությանը խոչընդոտելու, ալկոհոլի եւ/կամ թմրանյութի ազդեցության տակ վտանգավոր զենք կրելու մեջ մեղադրանքով:



























