«Ժամանակ» թերթը գրում է. «Կարծում եմ, որ մենք Աբովյանում ունենալու ենք քաղաքապետի արտահերթ ընտրություններ»,- հայտարարել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը՝ պատասխանելով մեր թղթակցի հարցին:

Պետրոսյանի խոսքից կարելի է ենթադրել, որ գործող քաղաքապետը իր պաշտոնին հրաժեշտ կտա Պետրոսյանի հետեւողական դիմումների արդյունքում գլխավոր դատախազի ցուցումով հարուցված քրեական գործի պատճառով, որը վերաբերում է քաղաքապետի իրականացրած ենթադրյալ ապօրինի հողահատկացումներին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում