Հոկտեմբերի 29-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 10 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես`

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ 500 քմ, 3000 քմ,

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 500 քմ,

Արարատի մարզի Արևշատ գյուղում՝ 200 քմ,

Արմավիրի մարզի Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին՝ 1000 քմ,

Լոռու մարզի Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ մոտ 5000 քմ,

Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում՝ 1.5 հա,

Վայոց ձորի մարզի Հերհեր գյուղում՝ 4 հա,

Տավուշի մարզի Բերդ քաղաքում՝ 300 քմ,

Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ 2 հա:

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել: