Հայաստանի Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը գանգատվել է պատգամավորներին այն փաստից, որ այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց եւ պաշտոնյաների հետ միասին ստիպված է եղել 15 րոպեից ավելի կանգնել խորհրդարանի վարչական մուտքի մոտ:
Նրա խոսքով՝ այս խնդիրը պետք է կարճ ժամկետներում լուծվի՝ հետագա տեխնիկական քաշքշուկներից խուսափելու համար: «Իհարկե, հաճելի է, որ ավելի վաղ հայտարարված հանձնաժողովների նիստն անցկացվում է նշված օրը եւ ժամին, սակայն շատ այցելուներ եւ հրավիրված անձինք ստիպված էին 15 րոպեից ավելի սպասել՝ զրկված լինելով Ազգային ժողովի շենք մտնելու հնարավորությունից»,- դժգոհեց Ղազարյանը:




























