ԱԺ անկուսակցական պատգամավոր Արման Բաբաջանյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝  Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի կնոջ՝ Վարդուհի Իշխանյանի գրառման վերաբերյալ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին, ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել  Արման Բաբաջանյանը։

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Մինչեւ օրվա մյուս՝ ներքաղաքական եւ արտաքի քաղաքական շատ ավելի կարեւոր հարցերին անդրադառնալը վաղ առավոտյան դիմեցի Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին»: