2020 թվականին Բարձրագույն դատական խորհրդին հատկացվելիք միջոցների հիմնական մասը կծախսվի աշխատակիցների աշխատավարձերի եւ պարգեւավճարների վրա։ Այս մասին խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2020 թվականի պետբյուջեի նախնական քննարկման ժամանակ, հոկտեմբերի 30-ին ասաց Հայաստանի Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը։
Անդրադառնալով տրանսպորտային միջոցներին, որոնք տրամադրվել են ԲԴԽ-ին եւ դատարաններին, Փոլադյանը նշել է, որ երկու տրանսպորտային միջոց արդեն գտնվում է վերադարձվելու գործընթացում։ «Դատական համակարգն ունի 30 մեքենա։ 2 մեքենաների օտարման գործընթացն արդեն սկսվել է։ 28 մեքենաներից 3-ը ծառայողական են, մնացածը՝ սպասարկող եւ եւս երկուսը՝ բեռնատար։ Միեւնույն ժամանակ, 26 մեքենայից 17-ը սպասարկում է մեկ դատարանի, մյուս 9-ը՝ Բարձրագույն դատական խորհրդին եւ Դատական դեպարտամենտին»,- պարզաբանել է Կարեն Փոլադյանը։





























