Արարատի մարզում հոկտեմբերի 29-ին, դանակահարության դեպք է տեղի ունեցել. ժամը 22:00-ի սահմաններում «Մասիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ դանակահարված վիճակում իրենց մոտ է տեղափոխվել 2 երեխա:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց են տեղափոխվել «գոտկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ՝ Մասիս քաղաքի բնակիչներ 17-ամյա Համլետ Ո.-ն եւ 18-ամյա Արման Խ.-ն՝ «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ:
Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով ստեղծվել է օպերատիվ խումբ, որը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ պարզելու համար՝ որտեղ և ինչ հանգամանքներում է տեղի ունեցել դեպքը:



























