2020 թվականին պետական բյուջեից Քննչական կոմիտեին նախատեսվում է հատկացնել ընդամենը 7,7 մլրդ դրամ, ինչը մոտ 110 մլն դրամով կամ 1,4 տոկոսով քիչ է, քան 2019-ին։ Այս մասին խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2020 թվականի պետբյուջեի նախնական քննարկումների ժամանակ, հոկտեմբերի 30-ին ասաց Հայաստանի Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը։
Նա, մասնավորապես, նշեց, որ ծախսերի կրճատումը կապված է աշխատակիցների համազգեստի դիմացկունության հետ, ինչը թույլ է տալիս գերատեսչությանը խնայել նոր համազգեստի խմբաքանակ չգնելու արդյունքում։





























