Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարոն ուզում է, որ իր երկիրը միանա ՕՊԵԿ-ին, եւ այդ քայլը ամենանշանակալի նոր արտադրողին կավելացնի նավթային կարտելում, հայտնում է Reuters-ը։

«Ես անձամբ շատ կուզեի, որ Բրազիլիան ՕՊԵԿ-ի անդամ դառնար»,- Էր Ռիադում տեղի ունեցող ներդրումային համաժողովի ժամանակ ասել է նա։

ՕՊԵԿ-ին անդամակցությունը, հավանաբար, Բրազիլիայից նավթի արդյունահանում կպահանջի, ինչը կարող է կասկածի տակ դնել ապագայի ծրագրերը։

2017-ից ՕՊԵԿ-ը գները պահպանելու նպատակով առաջարկության սահմանափակման համաձայնագիր է կնքել անդամ չհանդիսացող մի քանի արտադրողների հետ, բացի Բրազիլիայից։

Բրազիլիան կդառնա ամենանշանակալի արտադրողը, որը կանդամակցի ՕՊԵԿ-ին։ Երկրի արտադրության ընթացիկ ծավալը նրան կդարձնի ՕՊԵԿ-ում մեծությամբ երրորդ արտադրողը։

Բրազիլիայի նախագահն ասել է, թե ինքը պետք է խորհրդակցի էկոնոմիկայի եւ էներգետիկայի նախարարների հետ, որպեսզի համոզվի, որ նրանք կկարողանան կատարել իր ցանկությունը, եթե որոշում կայացվի։

Նա ասել է, որ Բրազիլիան անհամեմատ ավելի շատ նավթի պաշար ունի, քան ՕՊԵԿ-ի որոշ անդամներ, եւ որ երբ երկիրը հայտնվի աշխարհի խոշորագույն արտադրողների վեցյակում, դա կօգնի կայունացնել համաշխարհային շուկան։

ՕՊԵԿ-ի պատվիրակները հայտարարել են, որ անդամության մասին բանակցությունները Բրազիլիայի հետ շարունակվում են, թեեւ նա կազմակերպությանը միանալու պաշտոնական հայտ չի ներկայացրել։