Հոկտեմբերի 30-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 9 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես`

Երևանի Նոր Նորք վարչական շրջանում՝ 300 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 2000 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 500 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 3 հա, 2000 քմ, 

Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում՝ 4000 քմ և մոտ 200 խաղողի վազ, 

Արարատի մարզի Մրգավան գյուղում՝ 1.5 հա,

Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղում՝ մոտ 5 հա,

Սպիտակ-Երևան ավտոճանապարհին՝ մոտ 200 քմ:

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել: