Հայաստանի ԱԻՆ-ում, հոկտեմբերի 30-ին, ժամը 19:02-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի հուշահամալիրի մոտակայքում բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենաներ. արկա է գազի արտահոսք:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Բախվել են «Opel» (վարորդ՝ Ալբերտ Հ.) և «Opel» (վարորդ Մանվել Զ.) մակնիշների ավտոմեքենաները. տուժածներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել են մեքենաները և փակել գազի բալոնների փականները:



























