Հայաստանի ԱԻՆ-ում հոկտեմբերի 30-ին, ժամը 13։46-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղում այրվում է խոտի դեզ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։45-ին, մարվել՝ 17։51-ին։
4-րդ փողոցի տներից մեկի բակում այրվել է մոտ 700 հակ անասնակեր։
Նույն օրը, ժամը 19:42-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Աշնակ գյուղում այրվում է կուտակած անասնակեր:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:05-ին, մարվել` հոկտեմբերի 31-ին, ժամը 00:06-ին:
Այրվել է Վրեժ Իսրայելյան փողոցի տներից մեկի բակում կուտակած մոտ 200 հակ անասնակեր:



























