Հոկտեմբերի 30-ին, ժամը 22.33-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ նստատեղի ծակած վերքով շտապօգնության խումբը Մաշտոցի պողոտայից բուժօգնության է տեղափոխել 30-ամյա մի տղամարդու:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա հայտնել է, որ իրեն դանակահարել է ծանոթը:

Երկու ժամ անց ծանոթն ինքնակամ ներկայացել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր: