Հոկտեմբերի 27-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ 18-ամյա մի երիտասարդ որովայնի կտրած-ծակած վերքով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Երեւան քաղաքի վարչության եւ Շենգավիթի բաժնի ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 30-ին ինքնակամ բաժին են ներկայացել Մանթաշյան փողոցի բնակիչ 34-ամյա եւ 36-ամյա եղբայրներ: Նրանք ներկայացվել են քննչական բաժին, որտեղ եղբայրներից մեկը տվել է խոստովանական ցուցմունք, որ հոկտեմբերի 27-ին, ժամը 11.15-ին, իրենց փողոցում վիճաբանելիս ինքն է դանակով հարվածել երիտասարդին:

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարում է նախաքննություն: