ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին քննադատության տարափ է տեղացել Դաշնային պահուստի եւ նրա նախագահ Ջերոմ Պաուելի վրա՝ հայտարարելով, որ կենտրոնական բանկի քաղաքականությունը վնաս է հասցնում ԱՄՆ-ի մրցունակությանը։
«ԴՊ-ն մեզ դնում է անշահավետ մրցակցային իրավիճակում։ Մեր խնդիրը ոչ թե Չինաստանն է, այլ Դաշնային պահուստը»,- Twitter-ում գրել է Թրամփը՝ հավելելով, որ Միացյալ Նահանգներում տոկոսադրույքները պետք է ավելի ցածր լինեն, քան Գերմանիայում, Ճապոնիայում, «եւ մնացած բոլոր երկրներում»։
ԱՄՆ կենտրոնական բանկը շաբաթ օրը այս տարի երրորդ անգամ իջեցրել էր տոկոսադրույքները, որպեսզի օգնի պահպանել աճը ԱՄՆ-ում՝ չնայած աշխարհի մյուս մասերում դրա դանդաղելուն, սակայն հասկացրել էր, որ հետագա նվազեցում չի լինի, եթե տնտեսությունը չվատանա։
«Օվերնայթ» վարկերի գլխավոր տոկոսադրույքն այժմ գտնվում է 1,50 տոկոսից մինչեւ 1,75 տոկոս միջակայքում։
Այս տարի տոկոսադրույքները նվազեցնելու ԴՊ-ի որոշումների հիմնական պատճառներից մեկը Թրամփի վարչակազմի եւ Չինաստանի առեւտրային պատերազմի հետեւանքով տնտեսության համար վտանգներից ապահովագրումն է։ Այդ պատերազմը վնասել է արտադրությանը եւ հանգեցրել բիզնեսում ներդրումների կրճատմանը։




























