Հայաստանի ԱԻՆ-ում, հոկտեմբերի 31-ին, ժամը 21:58-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ամիրյան եւ Զաքյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Mercedes E» (վարորդ՝ Ալեքսան Հ., ծնված 1957 թ.) եւ «BMW 745» (վարորդ՝ Բաղդասար Գ., ծնված 2000 թ.) մակնիշների ավտոմեքենաները. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են «BMW 745» մակնիշի ավտոմեքենան: