Մեկ շարժիչանի Beechcraft Baron ինքնաթիռը հինգշաբթի Ֆլորիդայի նահանգում վթարային վայրէջքի ժամանակ ընկել է մեքենայի վրա։ Երկու մարդ զոհվել է, իր Թվիթերում տեղեկացրել է Օկալա քաղաքի ոստիկանությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Երկու հաստատված զոհերը մեկ շարժիչանի ինքնաթիռի ուղեւորներն էին։ Վայրը, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, երթեւեկելի չէ, եւ մի քանի ժամով կփակվի»,- ասել են իրավապահ մարմինները։

Ինչպես տեղեկացրել է  ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը, պատահարը տեղի է ունեցել Օկալայի հարավարեւելյան խճուղու մոտ, ԱՄՆ արեւելյան ափի ժամանակով ժամը 11.30-ին։ Վթարի հանգամանքների հետաքննությամբ եւ պատճառների պարզմամբ զբաղվում է Տրանսպորտի անվտանգության ազգային վարչությունը։