Շիրակի մարզում, այսօր՝ նոյեմբերի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 08:40-ի սահմաններում Mercedes մակնիշի 19 ՍՏ 232 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ փողոցում, դեռեւս անհայտ պայմաններում, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել ծառերին:

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետեւանքով վարորդը, ով ավտոմեքենայից դուրս է բերվել քաղաքացիների օգնությամբ, տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը: Աղբյուրը հայտնում է, որ հարվածն այնքան ուժգին է եղել, որ ավտոմեքենայի գազաբալոնը պոկվել եւ մի քանի մետր շպրտվել է: