ՅՈՒՆԻՍԵՖ-ը եւ «Մաքուր ջուր» ընկերությունը Նոյեմբերյանի հիվանդանոցին կտրամադրեն նորածնային առողջության պահպանման համար անհրաժեշտ ժամանակակից բուժսարքավորումներ: Սարքավորություները կտրամադրվել Մայրության եւ գեղեկցության օրվա առիթով եւ Հայաստանի խոցելի համայնքներում նորածնային առողջության բարելավման համատեղ ծրագրի շրջանակներում:
Այս բուժսարքավորումները հնարավորություն կտան հիվանդանոցին բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկել նորածինների կյանքը փրկելու տեղում` առանց կենտրոնական հիվանդանոց տեղափոխման:
Նոյեմբերյանի հիվանդանոցը մոտ 400 ծնունդներ է ընդունում ամեն տարի եւ քաղաքի ու մոտակա 17 գյուղերի շուրջ 20,000 բնակչությանը մատուցում է տարբեր տիպի բժշկական ծառայություններ, ներառյալ ծնունդների ընդունումը:
Համաձայն պաշտոնական վիճակագրության` Հայաստանում մինչեւ 1 տարեկան երեխաների մահերի 70%-ը տեղի է ունենում կյանքի առաջին 28 օրվա ընթացքում, այսինքն նեոնատալ փուլում: Այս մահերի մեծ մասը հնարավոր կլիներ կանխարգելել, եթե այդ երեխաներին ժամանակին տրամադրվեր պատշաճ անտենատալ եւ նեոնատալ խնամք, վերականգնողական ծառայություններ, եւ եթե հիվանադոցները հագեցած լինեին անհրաժեշտ բուժսարքավորումներով:





























