Գորիսի կարեւոր փողոցներից մեկը կապիտալ նորոգվում է։ Այս մասին այսօր` նոյեմբերի 10-ին, Գորիսում շրջայցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասաց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը:

«40 տարի չի նորոգվել, կոմունիստների վախտից»,- ասաց քաղաքապետը` պատասխանելով վարչապետի հարցին, թե երբվանից չի նորոգվել:

Փաշինյանն էլ նշեց, որ «բուդկաներով» պատված տարածքն ազատվել է եւ դառնում է ճեմուղի:

Հիշեցնենք, որ Փաշինյանը Գորիսում ծանոթանաում է սուբվենցիոն ծրագրերի կատարման ընթացքին:

Նշենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը գտնվել է Արցախում: Նա մասնակցել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հարսանիքին: