Սպայական անձնակազմի պատրաստվածության մակարդակը ստուգելու եւ հրաձգային զենքի տիրապետման գործնական ունակությունները զարգացնելու նպատակով նոյեմբերի 19-ին 1-ին զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամասում  անցկացվել են կրակային պատրաստության ստուգարքներ:

Բացազատված ուսումնական կետերում ստուգվել են զինծառայողների տեսական գիտելիքները: Կրակային փուլում հաստիքային զենքերից խոցվել են պայմանական թիրախները:

Նոյեմբերի 19-ին 2-րդ զորամիավորման թիկունքային ծառայություններն անցկացրել են «Զինծառայողների սննդի ապահովումը դաշտային պայմաններում» թեմայով ցուցադրական պարապմունքներ:

Բացազատված ուսումնական կետերում ցուցադրվել է դաշտային պայմաններում սննդի պատրաստման եւ զինծառայողների սննդի ապահովման  կարգը, իրականացվել են պարապմունքների ծրագրով նախատեսված այլ միջոցառումներ: