Քրդամետ «Ազգերի ժողովրդավարություն» կուսակցությունը կոչ է արել արտահերթ ընտրություններ անցկացնել Թուրքիայում՝ ի նշան տասնյակ քաղաքապետերի հեռացման դեմ բողոքի, որոնք ընտրվել էին ավելի վաղ այս տարի, հաղորդում է Reuters-ը:

Օգոստոսից իշխանությունները պաշտոնից հեռացրել են 24 քաղաքապետի, որոնք ընտրվել էին «Ազգերի ժողովրդավարություն» կուսակցությունից:

Կուսակցության մի քանի անդամ կուսակցությանը կոչ են արել դուրս գալ խորհրդարանից կամ տեղական օրենսդրական մարմնից՝ ի նշան բողոքի:

Հայտարարության մեջ ասվում է, որ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունն ու նրա դաշնակից՝ «Ազգայնական շարժում» կուսակցությունը «գողանում են ազգերի կամքը»:

«Մենք առճակատման կոչ ենք անում: Մենք ընդդիմությանը կոչ ենք անում միավորվել արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջի շուրջ եւ միջոցներ ընդունել»,- նշվում է հայտարարության մեջ: