Նոյեմբերի 20-ին, ժամը 13.45-ին, Կենտրոնականի քրեական հետախույզները գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Կոտայքի մարզի Զովունի գյուղի բնակիչ, 48-ամյա մի տղամարդու:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա հայտնել է, որ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Կենտրոն վարչական շրջանի տարբեր վայրերից կատարել է գողություններ:
Մասնավորապես պարզվել է, որ հոկտեմբերին Մաշտոցի պողոտայում գտնվող սուպերմարկետից նա գողացել է երկու շիշ ալկոհոլային խմիչք եւ մեկ տուփ սափրիչ, իսկ նոյեմբերին Երվանդ Քոչարի փողոցում գործող բենզալցակայանում փորձել է գողանալ աշխատակցի բջջային հեռախոսը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չհասցրած՝ հեռացել է:
Նախապատրաստվում են նյութեր:



























