Հայաստանի ԱԻՆ-ում, նոյեմբերի 24-ին, ժամը 19:03-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռուբինյանց փողոցի թիվ 27/4 հասցեի մոտակայքում այրվում է տնակ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:25-ին, մարվել՝ 19:57-ին:
Ամբողջությամբ այրվել է մետաղյա տնակի (30 խմ) ներսի երեսպատումը:



























