ՀՀ ԱԻՆ ՓԾ  ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում նոյեմբերի 18-ից 24-ը գրանցվել է 415 դեպք, որից  246-ը՝ արտակարգ:

Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 149 կենցաղային կանչ, 149 հրդեհի ահազանգ, 72 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետեւանքով զոհվել է 9 եւ տուժել 86 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 4 քաղաքացի:

Շաբաթվա ընթացքում արձանագրվել է թունավորման 16 դեպք, տուժել է 36 քաղաքացի:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն եւ խստորեն պահպանել անվտանգության կանոնները: