Չորս մարդ զոհվել է, ութ հոգի համարվում է անհետ կորած Չինաստանի հարավ-արեւմուտքում թունելի փլուզման հետեւանքով, տեղեկացնում է Associated Press-ը։

Ջուրը երեքշաբթի օրը, տեղի ժամանակով ժամը 18.00-ին մոտ Յուննան նահանգի Լինցան քաղաքի թունելից հորդել է նորոգման աշխատանքների ժամանակ։

Թունելում ծուղակի մեջ է հայտնվել 13 աշխատող։

Իշխանությունները հաղորդել են, որ հաջողվել է գտնել հինգ հոգու, բայց նրանցից միայն մեկն է ողջ մնացել, որը հոսպիտալացվել է։ Նրա վիճակը կայուն է։

Անհետ կորածներին փնտրում են շների եւ հատուկ տեխնիկայի օգնությամբ, բայց թունելի պայմանները դժվարացնում են որոնումները։