Ուելսում՝ Թեյֆի հովիտում, անսովոր հյուրանոց է հայտնվել՝ 1964 թվականի երկհարկանի ավտոբուս, հաղորդում է Daily Mail-ը:

Ավտոբուսը գտնվում է ֆերմայի տարածքում: Այն հյուրանոցի վերածելու համար մեկ տարի է պահանջվել: Այժմ երկու համարներում կարող է 6 մարդ տեղավորվել:

Առաջին հարկում գտնվում է հյուրանոց եւ խոհանոց՝ գազօջախով, լվացարանով եւ անհրաժեշտ սպասքով: Երկրորդ հարկում կա նեղ աստիճան, ինչպես բոլոր անգլիական երկհարկանի ավտոբուսներում: Համարներում կան երկտեղանի մահճակալներ, զգեստապահարաններ, աթոռներ, զուգարան եւ մինի լվացքատուն, սակայն չկան լոգարաններ:

Մեկ գիշերվա համար զբոսաշրջիկները ստիպված կլինեն վճարել մոտ 11000 ռուբլի, բնակվելու նվազագույն ժամկետը 2 օրն է: