Բրիտանական թագավորական ընտանիքը մտադիր է հետագայում ավելի շատ ուշադրություն հատկացնել էկոլոգիայի հարցերին ուղեւորությունների ծրագրման ժամանակ եւ կրճատել ճանապարհորդությունների ծախսերը: Այդ կապակցությամբ Բուքինհեմյան պալատն իր կայքում տեղադրել է միապետի ճանապարհորդությունները համակարգողի թափուր աշխատատեղի հայտարարությունը, որը կզբաղվի ուղեւորությունների կազմակերպմամբ՝ հաշվի առնելով էկոլոգիական եւ ֆինանսական գործոնները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Թափուր աշխատատեղի նկարագրության մեջ ասվում է, որ նրա պարտավորությունների մեջ կմտնի բոլոր ավիաչվերթների կազմակերպումը, ինչպես նաեւ երկաթուղային տրանսպորտով երթեւեկության համակարգումը: Մենեջերը պետք է հեեւի, որպեսզի բոլոր ուղեւորություններն արդյունավետ լինեն ծախսերի տեսանկյունից եւ համապատասխանեն անվտանգության եւ շրջակա միջավայրի պահանջներին: Պալատում նշել են, որ առաջարկվում է շաբաթական 37,5-ժամյա աշխատանք: Ընդ որում, աշխատավարձը նշված չէ:
Թափուր աշխատատեղի մասին տեղեկություն է հայտնվել այն բանից հետո, երբ թագավորական ընտանիքի անդամներին քննադատել են չափից շատ ծախսեր կատարելու եւ շրջակա միջավայրն աղտոտելու համար: Արքայազն Հարիին եւ նրա կնոջը քննադատել էին օգտոստոսին Իսպանի մասնավոր ինքնաթիռով կատարած այցի համար: Բնապահպաններն այդ ժամանակ ուշադրություն էին դարձրել մթնոլորտ ածխաթթու գազի արտանետման ծավալների վրա, որոնք մի քանի անգամ գերազանցում են բիզնես ջեթերի մոտ, որոնք նախատեսված են մեկ ուղեւորի համար, քանի միջին մագիստրալային ուղեւորատար ինքնաթիռների մոտ, օրինակ՝ Airbus A319-ի մոտ: Երկրորդ անգամ ԶԼՄ-ները ուշադրություն են դարձրել Սասեքսի արքայադստեր ԱՄՆ ուղեւորության վրա, որտեղ պետք է հանդիպեր իր երկու ընկերուհիներին՝ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսին եւ ամերիկացի դերասան Ջորջ Քլունիի կնոջը՝ Ամալ Քլունիին: Մամուլի տեղեկություններով՝ այդ ուղեւորության համար ծախսվել է 500 հազար դոլար:




























