Փարիզի հարավում տասնյակ ակտիվիստներ ի նշան բողոքի արգելափակել են Amazon ընկերության պահեստի մուտքերը: Նրանք բողոքում են շրջակա միջավայրի վրա սպառողական ազդեցության դեմ, հաղորդում է BBC News-ը:

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել այսօր:

Բողոքի մասնակիցները շղթա են կազմել, պառկել են հակերի վրա եւ ընկերության պահեստի մոտ հին սառնարաններ եւ միկրոալիքային վառարաններ են տեղադրել: Բացի այդ, նրանք փակել են փողոցները եւ թույլ չեն տվել, որպեսզի բեռնատարներ անցնեն:

Այդ կապակցությամբ ընկերությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ հարգում է բողոքի ակցիա անցկացնելու իրավունքը, սակայն ակտիվիստներին մեղադրել է կեղծ մեղադրանքներ տարածելու մեջ: