Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը այսօր՝ նոյեմբերի 29–ին, Գաբրիել Սունդուկյանի անվան Ազգային ակադեմիական թատրոնում ներկա են գտնվել «Թռիչք կկվի բնի վրայով» ներկայացմանը: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմի լրատվական ծառայությունից։

Այն բեմադրվել է Քեն Քիզիի ստեղծագործության հիման վրա: Բեմադրության հեղինակն է ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Էլբակյանը: