Հետաքննությունների դաշնային բյուրոն բացահայտել է փաստաթուղթը, որը պատմում է Ռոզուելում (ԱՄՆ, Նյու Մեխիկո) տեղի ունեցած խորհրդավոր իրադարձության՝ թռչող ափսեի ընկնելու եւ այլմոլորակայինի մնացորդների լուսանկարի մասին։ Կա նաեւ 1947 թվականին թվագրված տեսահոլովակ, հայտնում է «Վեստին»։
Շատ հոռետեսներ կարծում են, որ այս ամենը կեղծիք է, սակայն այժմ նրանց պաշտոնական փաստաթուղթ է ներկայացվել, ճիշտ է, 1950 թվականին թվագրված, որտեղ ասված է, որ ՀԴԲ ոմն գործակալ հայտնել էր անապատում գտնված երեք թռչող ափսեների մասին, որոնցում արծաթագույն հագուստներով մարդանման արարածներ են եղել։ Նրանց հասակն ընդամենը մեկ մետր է եղել։ Գաղտնազերծված փաստաթղթում նաեւ հաղորդվում է, որ աղետի հնարավոր պատճառը եղել է երկրային ռադարների ազդեցությունը։





























