2009թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 1.2 տոկոս գնաճ, իսկ բենզինն ու դիզվառելիքը թանկացել են համապատասխանաբար 2.8 եւ 3.7 տոկոսով:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2009թ. սեպտեմբերին 2008թ. սեպտեմբերի համեմատ բենզինի եւ դիզելային վառելիքի գները նվազել են համապատասխանաբար 13.2 տոկոսով եւ 27.7 տոկոսով, իսկ 2008թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է բենզինի եւ դիզելային վառելիքի համապատասխանաբար 22.4 եւ 4.6 տոկոս գնաճ:

2009թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ արձանագրվել է դեղամիջոցների 0.1 տոկոս, գեղահարդարման ապրանքների 0.1 տոկոս, գորգեղենի 0.2 տոկոս, կահույքի 0.3 տոկոս, խոհանոցային սպասքի 0.3 տոկոս, այգեգործական ապրանքների 0.4 տոկոս, ոսկերչական ապրանքների 0.6 տոկոս, հագուստի եւ գործվածքի 1.1 տոկոս, վառելիքի 1.1 տոկոս, շինանյութերի 2.4 տոկոս, գրենական պիտույքների 2.7 տոկոս, անձնապիտո ապրանքների 3.6 տոկոս, կոշկեղենի 5.6 տոկոս գնաճ:

Ի դեպ, միայն Երեւանում ոչ պարենային ապրանքների գներն աճել են 1.4 տոկոսով: