Թուրքիայի Մերսինի նահանգի Տարսոնի շրջանում աղջիկ փախցնելու տարօրինակ դեպք է գրանցվել։

Թուրքական Haber50-ի փոխանցմամբ՝ Տարսոնի շրջանի 36-ամյա Մ.Գ.-ն բազմաթիվ անգամ խնդրել է 19-ամյա Հ.Ք.-ի ձեռքը, սակայն աղջկա ընտանիքն ամեն անգամ մերժել է։ Դրանից հետո Մ.Գ.-ն որոշել է փախցնել իր հավանած աղջկան եւ դիմել իր ընկեր Գ. Բ.-ի օգնությանը։

Այնուհետ Մ.Գ.-ն եւ Գ.Բ.-ն փողոցից բռնի ուժով առեւանգել են 19-ամյա աղջկան պահել մի տան մեջ։ Այնտեղ Գ.Բ.-ն բռնաբարել է ընկերոջ համար առեւանգած աղջկան եւ նրան վերցնելով իր հետ՝ փորձել է փախչել։ Սակայն Գ.Բ.ն ձերբակալվել է ժանդարմերիայի կողմից։

Նա իրավապահ մարմիններին խոստովանել է, որ աղջկան փախցրել էր ընկերոջ՝ Մ.Գ.-ի համար, սակայն ինքն է նրա հետ սեռական հարաբերություն ունեցել՝ ամուսնանալու նպատակով։