Հայաստանի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այսօր` ապրիլի 11-ին Կրթության ազգային ինստիտուտում hավաստագրեր է հանձնել հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք ստացած հավակնորդներին:

ԿԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով բոլոր հավակնորդներին՝ նախարարը նշել է, որ բանավոր եւ գրավոր հարցաշարերում շտկումներ կատարելու անհրաժեշտություն դեռեւս կա, սակայն այսօր կարող ենք փաստել, որ տնօրենների թեկնածուների հավաստագրման առաջին փուլը կայացավ հաջողությամբ, օբյեկտիվ, ազնիվ եւ արդար մթնոլորտում։

«Այսպիսով , հնարավոր եղավ ապացուցել, որ անգամ ամենակաղապարված համակարգը կարելի է բերել»,- ասել է նա: