Դեկտեմբերի 16-ին, ժամը 13:53-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Մհեր Մկրտչյան փողոցի տներից մեկում: Այս մասին  հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:19-ին, մարվել՝ 14:23-ին: Այրվել է խոհանոցի (12 քմ) գույքը՝ ամբողջությամբ: