Մոդել Քիմ Քարդաշյանը վրդովվել է, որ իր լուսանկարը հայտնվել է Cosmopolitan ամսագրի թուրքական հրատարակության ապրիլյան համարի շապիկին: Ավելին, նույն լուսանկարը զարդարում է հեղինակավոր հանդեսի հայկական առաջին հրատարակման շապիկը:

Ինչպես նշել է Քիմը, թյուրիմացությունը տեղի է ունեցել, երբ նա մասնակցել է Cosmo-ի միջազգային ֆոտոսեսիային:

Սակայն, նրա խոսքով, նա չէր էլ կարող պատկերացնել, որ իր լուսանկարը կհայտնվի թուրքական հանդեսի շապիկին, առավել եւս, երբ նույն լուսանկարն արդեն օգտագործել է հայկական վարկածը:

TMZ կայքի փոխանցմամբ, ամսագրի ներկաայցուցիչները չեն զգուշացրել Քիմին, որ իր լուսանկարը լինելու է նաեւ Թուրքիայում:

Արտերկրի լրատվամիջոցները նշում են, թե Քիմին հատկապես զայրացրել է լուսանկարը ապրիլին թողարկելը, քանի որ այդ ամսին հայերը նշում են Հայոց ցեղասպանության տարելիցը: