Fiat Chrysler ընկերությունը եւ Peugeot ավտոմեքենաների արտադրությամբ զբաղվող PSA ընկերությունը միավորման մասին համաձայնագրի կնքման շուրջ համաձայնության են եկել, հաղորդում է Reuters-ը:

50 մլրդ դոլար արժողությամբ գործարքը ճանապարհ կբացի դեպի մեծությամբ չորրորդ խոշորագույն ավտոարտադրողի ստեղծումը:

Ընկերությունները հայտնել են, որ գործարքը, ենթադրաբար, կավարտվի 12-15 ամսվա ընթացքում:

Ինչպես նաեւ հաղորդվում է, որ մինչ միավորումը PSA-ի բաժնետերերից մեկը՝ չինական Dongfeng Motor Group ընկերությունը, ֆրանսիական ավտոմոբիլաշինարարին կվաճառի 30,7 մլն բաժնեմաս:

Չինական ընկերության մասնաբաժնի արժեքը, վերջին հաշվարկների համաձայն, կազմում է 679 մլն եվրո: