Ոստիկանության «Մասիս» կայարանի գծային բաժնի ծառայողներն ապրիլի 11-ի ուշ երեկոյան գողություն կատարելու կասկածանքով, «Արմավիր» կայարանից բերման են ենթարկել 16-ամյա Նորիկ Մ.-ին, նրան տարեկից Արտյոմ Գ.-ին եւ 15-ամյա Հովհաննես Ա.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նրանք խոստովանել են, որ նույն օրը, ժամը 23.30-ի սահմաններում, Արմավիր կայարանի մոտից, աքցանի եւ կացնի միջոցով, կտրել եւ գողացել են ռելսի պղնձյա 6 միացուցիչ:

Գողոնը եւ հանցագործության գործիքներն առգրավված են:

Կատարվում է քննություն: