Ապրիլի 12-ին, ժամը 00.30-ին, Ոստիկանության Ախուրյանի բաժին է զանգահարել 55-ամյա  Սամվել Մ.-ն եւ հայտնել, որ մի անծանոթ է մուտք գործել իր տանը կից անասնագոմ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը նշված անասնագոմից գողություն կատարելու պահին բռնել եւ  բերման է ենթարկել նախկինում դատապարտված, 53-ամյա Հովհաննես Կ.-ին:

Հովհաննես Կ.-ն  ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն: