Թուրքական լիրան արժեզրկվել է՝ հասնելով մայիսից ի վեր ամենացածր մակարդակին, այն բանից հետո, երբ կառավարության վերջին կոշտ ջանքերը՝ զսպելու շուկայի տատանումները, խորացրին պահպանվող մտահոգությունները Վաշինգտոնի հետ Անկարայի վատթարացող հարաբերությունների առիթով։

Թեեւ իշխանությունները ձեռնարկել են մի քանի անսովոր քայլեր լիրայի կայունացման համար, 2019-ին այն արժեզրկվել է 11 տոկոսով։ Մյուս կողմից՝ լիրայի պահպանվող թուլությունը կարող է օգնել Թուրքիային սահմանափակել ներմուծումը եւ հասնել ՀՆԱ 5 տոկոս աճի հավակնոտ կանխատեսման 2020-ին։

«Կառավարական մարմիններին հարկավոր է մրցունակ լիրա»,- Reuters-ին ասել է էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչը՝ չնշելով անունը։

Հինգշաբթի լիրան թուլացել է դոլարի հանդեպ՝ հասնելով 5,9425-ի։