Esquire հեղինակավոր ամսագրի վարկածով ամենասեքսուալ կինն ամերիկացի դերասանուհի Կատրին Բոուդենն է։

Նյու Ջերսիի Վայկոֆ քաղաքի 22-ամյա բնակչուհին հավաքել է ամենաշատ՝ շուրջ 2 մլն ձայն եւ գլխավորում է 2011 թվականի ամենասեքսուալ կանանց վարկանիշային ցուցակը, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

Դերասանուհին մեծ ճանաչում է ստացել  «Ստուդիա 30» (Rock 30) հեռուստատեսային սերիալում նկարահանվելուց հետո։ Նա նաեւ հայտնի է «Օրենք եւ կարգուկանոն» «Պայծառատեսը», «Սեքս-դրայվ» եւ այլ ֆիլմերից։ Նրա առանձնահատկությունը, մասնագետների կարծիքով, ճաշակով հագնվելու ունակությունն ու մշտապես լավ տրամադրության  մեջ լինելն է։

2010 թվականին ամսագիրն այս կոչումը շնորհել էր սուպերմոդել Բրուքլին Դեկերին։