Ford ընկերությունն ԱՄՆ-ից հետ է կանչում ավելի քան 600 000 միջին դասի սեդան արգելակների հետ կապված խնդիրների պատճառով, որոնք կարող են հանգեցնել արգելակման ուղու մեծացմանը՝ այդկերպ բարձրացնելով ՃՏՊ-ի հավանականությունը, հաղորդում է Associated Press-ը:
Հետ կկանչվեն Ford Fusion, Mercury Milan եւ Lincoln MKZ ավտոմեքենաները, որոնք արտադրվել են 2006-2010 թվականների ընթացքում Մեքսիկայում գտնվող գործարանում:
Ընկերությունում հայտնել են ավտոպատահարի 15 դեպքի մասին, որոնց հետեւանքով տուժել է 2 մարդ:
Դիլերները կստուգեն կառավարման համակարգը փականի խցանման հատկանիշներ հայտնաբերելու նպատակով եւ անհրաժեշտության դեպքում կփոխեն այն: Նշված մոդելների ավտոմեքենաների սեփականատերերը կծանուցվեն հետ կանչելու մասին հունվարի 13-ից:





























