Ուրբաթ Միջազգային քրեական դատարանի դատախազ Ֆատու Բենսուդան հայտարարել է Պաղեստինյան տարածքում ռազմական հանցագործություններն ամբողջովին հետաքննելու մեկնարկի մասին, հաղորդում է Reuters-ը:

Նա նշել է, որ հետաքննությունը կարող է ներառել մեղադրանքներ, որոնք առաջադրվել են ինչպես իսրայելցիների, այնպես էլ պաղեստինցիների դեմ:

Բենսուդայի խոսքով՝ 2015 թվականին մեկնարկած նախնական հետաքննության արդյունքում հավաքագրվել է բավականաչափ տեղեկատվությունը այդ հարցը լիարժեքորեն ուսումնասիրելու համար:

Իր հերթին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Միջազգային քրեական դատարանը չի տիրապետում իրավասության, որը թույլ կտար անցկացնել այդ հետաքննությունը:

Նրա խոսքով՝ Միջազգային քրեական դատարանն ունի այդ լիազորությունը միայն ինքնիշխան պետությունների նկատմամբ, որոնց շարքին չի կարելի դասել Պաղեստինյան տարածքները: