Ամերիկացի դիվանագետի տիկին Էն Սաքուլասին մեղադրանք է առաջադրվել բրիտանացի դեռահաս Հարի Դանիի՝ ավտովթարի հետեւանքով մահվան առնչությամբ, որի պատճառը կնոջ՝ մեքենան անզգույշ եւ վտանգավոր վարելն էր, գրում է Independent-ը:

42-ամյա ամերիկուհին վերադարձել էր հայրենիք մահվան ելքով ՃՏՊ-ից անմիջապես հետո, որը տեղի էր ունեցել 2019 թվականի օգոստոսի 27-ին:

Սաքուլասը հավակնում էր դիվանագիտական կարգավիճակին՝ չնայած երկրի ԱԳՆ-ի հայտարարությանը, որ նրա ամուսինը գրանցված դիվանագետ չէ:

Համաձայն Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի՝ դիվանագետների ընտանիքի անդամներն անձեռնմխելի են կալանավորվելու կամ ձերբակալվելու առումով, եւ միայն պետությունն իրավունք ունի զրկել նրանց այդ անձեռնխելիությունից:

Սակայն, ինչպես հայտնել են Թագավորական դատախազության ծառայությունում, դիվանագիտական անձեռնմխելիությունը չի վերաբերում Լոնդոնի սահմաններից դուրս գտնվող հյուպատոսությունների աշխատակիցներին, ինչպիսին է նաեւ նրա ամուսինը:

Ավելի ուշ ԱՄՆ-ի Պետդեպը հայտարարություն էր տարածել, որում հիասթափություն էր հայտնել Թագավորական դատախազության ծառայության որոշման վերաբերյալ: