Լրագրողները Չեխիայի նախագահ Վացլավ Կլաուսին բռնացրել են գողության մեջ: Չիլիի նախագահի` Սեբաստյան Պինյերի հետ հանդիպման ժամանակ Չեխիայի նախագահը թաքուն սեփականաշնորհել է արարողակարգային գրիչը:

«Հափշտակումը» տեղի է ունեցել այն պահին, երբ Չիլիի նախագահը ելույթ է ունեցել` խոսելով երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման մասին: Վալցավ Կլաուսն այդ ընթացքում բացել է գրչատուփը, որտեղ եղել է գրիչը, այն վերցրել է մի ձեռքը, հետո ձեռքը տարել է սեղանի տակ եւ այնուհետ մյուս ձեռքով գրիչն աննկատ դրել գրպանը: Դրանից հետո նա կրկին ձեռքերը դրել է սեղանի վրա եւ փակել գրչատուփը: 

Հարկ է նշել, որ Չեխիայի նախագահի արարքը գողություն չի համարվում. պաշտոնեական արարողակարգի համաձայն, գրենական պիտույքները, որոնք տրվում են երկրների ղեկավարներին արտասահմանյան ուղեւորությունների ժամանակ, կարելի է վերցնել: Այնուամենայնիվ, գրչի հափշտակումը պատկերող տեսագրությունը մեծ հետաքրքրության է արժանացել YouTube-ում: