Ford ընկերությունը սկսել է Limited վարկածով FX4 փաթեթով նոր Expedition սուպերանցանելի ամենագնացների վաճառքը, գրում է Motor-ը:

Սովորական Expedition Limited-ից դրանք տարբերվում են հավելյալ պաշտպանիչ հատակով, վերատրամաչափված կախոցով, ուժեղացված ռադիատորով, հատուկ դեկորով եւ 18-դյույմանոց Michelin անվադողերով:

FX4 տարբերակի առանձնահատկությունը 7 հավելյալ թիթեղներն են, որոնք պաշտպանում են ղեկը, շարժիչը, տրանսմիսիան, տուրբոկոմպրեսորը, վառելիքի բակն ու փոխանցման տուփը: Բացի այդ, Ford-ի մասնագետները վերակարգավորել են ամորտիզատորները, մեծացրել են մուտքի անկյունը, ավելացրել են մուտքի ռեզինե ներդիրներն ու սալոնում գորգերը:

Կապոտի տակ նույն 3,5 լիտրանոց բենզինե շարժիչն է 381 ձիաուժ հզորությամբ եւ 470 Նմ պտտեղցնող պահով: Ագրեգատն աշխատում է 10-աստիճանային «ավտոմատով» եւ լրիվ շարժակով երկաստիճան բաշխիչով: Կցորդի առավելագույն զանգվածը 4173 կգ է:

Ford Expedition Limited FX4-ի գները սկսվում են 71,9 հազար դոլարից. 1000 դոլարով ավելի էժան King Ranch հատուկ տարբերակից եւ 2000 դոլարով ավելի էժան, քան  Platinum թոփ տարբերակի նախնական գինը: