Ամերիկյան Վիրգինիա նահանգի ավտոմայրուղում 69 մեքենաների զանգվածային ճանապարհային վթարի հետեւանքով տուժել է 51 մարդ։ Այս մասին տեղեկացնում է տեղի ոստիկանությունն իր Թվիթերի էջում, փոխանցում է Gazeta-ն։
NBC-ի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Քվինս Քրիկ կամրջին, որը գտնվում է Ռիչմոնդ քաղաքից ոչ հեռու։ Մեքենաները շղթայական բախվել են միմյանց մերկասառույցի եւ մառախուղի պատճառով։
Նշվում է, որ 51 տուժածներից 11-ի վիճակը ծանր է։





























